ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

2026-ի ընտրություններում մոլդովական ընդդիմադիրների օրն են ընկնելու

2026-ի ընտրություններում մոլդովական ընդդիմադիրների օրն են ընկնելու
27.09.2025 | 15:31

Գեղեցկուհի լեսբոսուհի Մայա Սանդուն, որը Մոլդովայի նախագահ է աշխատում, պառլամենտական ընտրութուններից մի քանի օր առաջ երկրի բանտերը հեղեղեց ընդդիմադիրներով: Մինչ այդ նա նստեցրեց Եվգենիա Գուցուլին՝ Գագաուզիայի ընտրյալ ղեկավարին: Դրանից առաջ նստեցրեց նախկին նախագահ Դոդոնին: Իսկ վերջին նախագահական ընտրությունները հաղթեց ամենախայտառակ կեղծիքներով՝ ձայները կեղծելով սփյուռքում:

Մի խոսքով, կատարյալ փաշինյան նիկոլուհի։

Ինչի՞ համար եմ գրում այս մասին:

Գրում եմ ժողվարչապետի հետ 2026-ին ընտրությունների գնացողների համար, որպեսզի տեսնեն ու հասկանան, որ մոլդովական ընդդիմադիրների օրն են ընկնելու:

Եվ հետևություններ անեն՝ նկատի ունենալով այն, որ սրանց` արևմտյան գործակալական ցանցերին ու գրանտակերներին, ընտրություններով հաղթել հնարավոր չէ, թող մեկ այլ բան, ասենք, հեղափոխություն՝ ըստ ժողվարչապետի հորդորի:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ